Ինչու պետք է ռուս զբոսաշրջիկները գան Հայաստան, և ինչ չեն գտնի նրանք Վրաստանում (Լուսանկարներ)
Նույնիսկ երբ ռուսների համար դժվարացել է Վրաստան մեկնելը, «Կովկասի իսկական հյուրընկալ մթնոլորտում խորասուզվելու» զբոսաշրջիկների ցանկությունը չի կորել։
Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» հրատարակությունը ռեպորտաժ է պատրաստել, որում Հայաստանն անվանել է Վրաստանի այլընտրանքը, ուր կարելի է «կովկասյան գինի եւ չաչա խմել, խորոված ու լավաշ ուտել...»։
«Արգումենտի ի ֆակտի»-ն նաեւ խորհուրդ է տալիս Հայաստանում գինի խմել։ «Խաղողի հիմնակական հայկական սորտերն են արենին ու ոսկեհատը։ Դրանցից շատ հետաքրքիր, հագեցած եւ բուրավետ գինիներ են պատրաստվում։ Եվ եթե հայկական գինի եք փորձելու, ավելի լավ է սկսել հենց այդ սորտերից»,- ասված է նյութում։