Եթե Ապրիլյանի մասնակցի բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում. Դավիթ Տոնոյանը Հայկ Սեխլիյանի բուժման հետ կապված խնդիրների մասին
Եթե Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, ապա պետք է կազմակերպվի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.
«Գոյություն ունի կարգ, Կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց՝ եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին հնարավորությունը տրվում է բուժումն իրականացնել արտերկրում։ Եթե հանձնաժողովը, որը գլխավորում է Առողջապահության նախարարը, այդ որոշումը չի կայացնում, բնական է, որ պետք է բուժումն առանց սուբյեկտիվ մոտեցումների իրանականացվի Հայաստանում։ Կարող է բոլորն ասեն՝ ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ բուժում ստանալու, բայց այդպես չի կարելի, եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպեն Հայաստանում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում են համապատասխան կառույցները»,–նշեց նա։
Հարցին՝ սահմանագծինարդյոք լարվածություն կա՞, Տոնոյանն ասաց. «Այդ պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է»։
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ օգոստոսի 10-ին, բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։