Մեսին միջամտել է Նեյմարի տեղափոխության շուրջ բանակցություններին
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ցանկանում է, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսին զանգահարել է Նեյմարին և հորդորել բրազիլացի հարձակվողին ոչ մի դեպքում բանակցություններ չսկսել «Ռեալի» հետ և սպասել «Բարսելոնայի» քայլերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեյմարը կապ էր հաստատել Մեսիի հետ և խնդրել արգենտինացուն միջամտել բանակցություններին:
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: