Նախնական հաշվարկներով «Սանիթեքը» պետությանը պարտք է 500 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
Նախնական հաշվարկներով ՝ «Սանիթեք» ընկերությունը պետությանը պարտք է 500 մլն դրամ: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ պետք է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին եւ միայն դրանից հետո մտածել վնասը վերականգնելու միջոցների մասին:
Հովհաննիսյանը շեշտեց, որ ընկերությունը աղբի տեղափոխումը ներկայացրել է որպես բեռնափոխադրման գործունեություն, մինչդեռ տարածքների սանիտարական մաքրումը կամ ձնամաքրման աշխատանքները հարկվում են ավելացված արժեքի հարկով:
«Սակայն մենք կարծում ենք, որ աղբի տեղափոխությունը պետք է համարել հենց աղբահանության մաս: Բացի այդ, աղբի տեղափոխման ընկերության գործունեությունը չի համապապատասխանում բեռնափոխադրման չափանիշներին», - ասաց նա:
Պաշտոնյան հավելեց, որ ընկերությունը պարտքեր ունի նաեւ բնապահպնական հարկի վճարման մասով, սակայն պետք է սպասել քրեական գործի ավարտին եւ հետո արդեն ամփոփել արդյունքները:
Նշենք, որ նոր իշախնությունների եւ արտասահմանյան «Սանիթեք» ընկերության կոնֆլիկտի հետեւանքով մայրաքաղաքը ամիսներով թաղված է աղբի մեջ: