Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ատամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա
Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այս մասին երեքշաբթի Բիշքեկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը:
«Ներկա պահին կալանքը դրվել է Ատամբաևի 120 միավոր ունեցվածքի վրա», - ասել է նա:
Ատամբաևին ձերբակալել էին օգոստոսի 8-ին գրեթե մեկ օր տևած ուժային գործողութան ընթացքում, որում ներգրավվել էին ոստիկանության մի քանի հազար աշխատակիցներ և հատուկջոկատայիններ:
Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահն առնվազն մինչև օգոստոսի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում: Ներկայումս նա մեղադրվում է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման ժամանակ կոռուպցիայի կազմակերպման մեջ:
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն էլ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ :