Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օպումբաեւը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ատամբաևը արյան կարիք ուներ, ես սա հրապարակայնորեն եմ հայտարարում: Նրան արյուն էր անհրաժեշտ պետական հեղաշրջում կատարելու համար»,- մամուլի ասուլիսում ասել է Օպումբաեւը:
Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը պատրաստվում էր իր նստավայրում բախումներին. նրա տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ, ատրճանակներ, հրացաններ: Ատամբաևի տան երրորդ հարկը ամրացված էր ինչպես զինվորական բունկեր՝ դզոտներով և երկարատև պաշտպանության համար մարտական կետերով:
Հիշեցնենք, Operativ լրատվականը օգոստոսի 7-ին հաղորդել էր, որ օգոստոսի 6-ին երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Ատամբաևի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:
Ատամբաևի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերականգնվել էին և շարունակվել մինչև առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետևանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային:
Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Ատամբաևը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ եւ մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Ատամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: