Ռոնալդու. Ցանկանում եմ իմ անունը թողնել ֆուտբոլի պատմության մեջ
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն պատմել է, թե հանուն ինչի է շարունակում ֆուտբոլ խաղալ:
«Ամեն օր արթնանում եմ, մարզվում այն նպատակով, որ որևէ հաջողություն ունենամ: Շնորհակալ եմ Աստծուն, որ փողն ինձ համար արդեն էական չէ: Ցանկանում եմ հաղթանակների հասնել ակումբիս հետ, մրցանակներ նվաճել ու իմ անունը գրել ֆուտբոլի պատմության էջերում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Կրիշտիանո Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամառը՝ Մադրիդի «Ռեալից»: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողն Ա-Սերիայում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 21 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: