Ինչպես է ապրում 6 թաթ ունեցող լաբրադորը
Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել 6 թաթ ունեցող լաբրադորը: 15-ամյա Լյուկ Սելմոնը՝ տեսնելով նրանց համացանցում, իր մորը՝ Լորենին, խնդրել է «որդեգրել» շան ձագին, հակառակ դեպքում նրան կքնեցնեին, հաղորդում է Nat- geo-ն:
Լորենի խոսքով՝ դա «սեր էր առաջին հայացքից», եւ չնայած նրան: Շանը կոչել են Ռու: Ցատկելով 6 թաթերի վրա՝ նա փոքր-ինչ կենգուրուի է հիշեցնում, հենվում է արմուկների վրա, շարժվում է զինվորի նման:
«Դա ցավալի է, սակայն միեւնույն ժամանակ նա այնքան լավն է, Ռուն էներգիայով լի է»,- ասում է կինը:
Չնայած դրան՝ շունը շատ ակտիվ է եւ արագորեն վերցնում է խաղալիքն ու այն տալիս տիրոջը: Ավելորդ վերջույթները նրան ցավ չեն պատճառում, սակայն խանգարում են լիարժեք զարգանալ:
Ընտանիքը դիմել է հայտնի անասնաբույժին, որը կփորձի օգնել Ռուին: Սելմոնների ընտանիքն արդեն մեկ շուն, երկու կատու եւ երկու ճագար ունի: 15-ամյա Լյուկը տառապում է փսորիազով, իսկ շունը, որը եւս տարբերվում է իր նմաններից, թույլ է տալիս նրան հաղթահարել սթրեսը: