Կինը փրկվել է երկու մետրանոց շնաձկան հետապնդումից (Տեսանյութ)
Ավստրալիայի ափերի մոտ քայթսերֆինգով զբաղվելու ժամանակ ֆրանսիացի ճանապարհորդուհին հանդիպել է սպիտակ շնաձկան: Կինը հասցրել է անվտնագ լքել վտանգավոր վայրը, հաղորդում է Nat-geo-ն:
2017 թվականին սարսափելի դեպքի մասին պատմել է 30-ամյա Իզաբել Ֆաբրեն, որը ճանապարհորդությունների մասին բլոգ է վարում: Կինն ուղեւորվում է Երկրի տարբեր ծայրեր, որտեղ զբաղվում է ակտիվ սպորտաձեւերով, լուսանկարներով եւ տեսանկարահանմամբ:
Ավստրալիայում քայթսերֆինգը նրա համար գրեթե ողբերգական ավարտ էր ունենալու. հանկարծակի Իզաբելն իր կողքին մուգ ուրվապատկեր էր նկատել, սակայն կարծել էր, որ դա դելֆին է եւ շարունակել էր սահել տախտակի վրա:
Միայն այն բանից հետո, երբ 2 մետրանոց շնաձուկը սուզվել էր տախտակի տակ, կինը հասկացել էր վտնագի աստիճանը:
Շնաձկանը միաժամանակ նկատել էր նրա ընկերը, որը ափի մոտ անօադչու էր կառավարում: Նա սկսել էր Իզաբելին ափ կանչել, իսկ կնոջ խոսքով այդ պահին նրա աչքերի առջեւ ողջ կյանքն էր անցել:
Բարեբախտաբար, սերֆինգիստի լավ հմտությունները նրան օգնել էին, սակայն անվտանգ վայրում հայտնվելով նա դեռ երկար ժամանակ սթրեսային վիճակում էր գտնվել:
Որպես հակասթրեսային թերապիա Իզաբելը հաջորդ օրերի ընթացքում մի քանի էքստրեմալ արարքների է դիմել. բարձրացել է 65 մ բարձրության ծառ եւ լողացել ծովային առյուծների հետ: