Victoria's Secret-ի մոդելը ցուցադրել է կուրծքը
Կարծես թե Հադիդ քույրերի կարիերան հասել է գագաթնակետին. դժվար է հետեւել նորաձեւության ամսագրերի, հայտնի ապրանքանիշերի եւ լյուսքային բրենդերի հետ նրանց համագործակցությանը։ Ռեփեր Weeknd-ից բաժանվելուց հետո 22-ամյա Բելլա Հադիդն ակտիվորեն զբաղվում է մոդելային գործունեությամբ, իսկ «Pop» ամսագրի համար նոր ֆոտաշարքում ամբողջովին մերկացել է։ Լուսանկարը հրապարակվել է հրատարակության Instagram-յան պաշտոնական էջում։
Հադիդեւ սեւ կաշվե բաճկոն է կրել մերկ մարմնին, ինչի արդյունքում Victoria's Secret-ի մոդելը ցուցադրել է կուրծքը։ Նրա հայացքն ուղղված չէ տեսախցիկին, նա նվազագույն դիմահարդարմամբ է։ Նկարահանման համար Բելլա Հադիդը ստիպված է եղել փոխել սանրվածքը՝ սեւ, կարճ կեղծամ կրելով։ Լուսանկարների հեղինակը Հյուգո Քոմտեն է, իսկ ոճաբանը՝ Վանեսա Ռեյդը։
Հադիդի երկրպագուները հիացել են մոդելի նոր լուսանկարով։ «Աստված իմ, նա պարզապես իդեալական է», «Դու աշխարհի ամենագեղեցիկ կինն ես, Բելլա», «Հրաշալի թիմի հրաշալի աշխատանք»,- գրել են հետեւորդները։