Օզիլն ու Կոլաշինացը սպառնալիքներ են ստանում հանցավոր խմբավորումների դիմակայության պատճառով
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը խնդիրներ ունեն հանցավոր խմբավորումներից մեկի հետ:
The Times-ի հաղորդմամբ՝ Օզիլն ու Կոլաշինացը գտնվում են իրավապահների 24-ժամյա հսկողության տակ, քանի որ ֆուտբոլիստները շարունակում են սպառնալիքներ ստանալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզիլն ու Կոլաշինացը զինված հարձակման էին ենթարկվել Լոնդոնում։ Ֆուտբոլիստներն անվտանգության նկատառումներից ելնելով բաց են թողել Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Նյուքասլի» հետ տեղի ունեցած հանդիպումը: