Նեյմարի իրավաբանները ժամանել են Բարսելոնա (լուսանկարներ)
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի իրավաբաններն օգոստոսի 12-ին ժամանել են Բարսելոնա, հայտնում է Catalunya Radio-ն:
Նեյմարի իրավաբաններին լրագրողները նկատել են «Բարսելոնայի» գրասենյակ մտնելիս: Ենթադրվում է, որ իրավաբանները կհանդիպեն կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, որպեսզի քննարկեն Նեյմարի տեղափոխության հարցում առաջացած խոչընդոտները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անձամբ կզբաղվի Նեյմարի ձեռքբերման բանակցություններով: