«Բարսելոնան» հրաժեշտ կտա թիմի կիսապաշտպանին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան, ամենայն հավանականությամբ, կլքի կատալոնական ակումբը, հաղորդում է Sport.es-ը:
26-ամյա բրազիլացի կիսապաշտպանը մարզական կարիերան կշարունակի «Վալենսիայում», որի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: «Բարսելոնան» Ռաֆինյայի տեղափոխության դիմաց կստանա 11 միլիոն եվրո:
Ռաֆինյայի գործող պայմանագիրն իսպանացի Էռնեստո Վալվերդեի թիմի հետ լրանում է 2020 թվականի հունիսին:
Բրազիլացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» սան է: Ակումբի առաջին թիմի կազմում Ռաֆինյան հանդես է գալիս 2011 թվականից: