Սեքս` առանց երեխաների, ազգաբնակչության կրճատում և այլն. «Գենդերի» հետևանքները
Գենդերի' «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման» օրենքի առկայությունը կհանգեցնի սեռական սանձարձակության: Այս կարծիքը հայտնեց «Նոր Վարդանանք» ՀԿ նախագահ Վարդան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա կարդաց 1995 թ. Պեկինի' կանանց համաշխարհային փորձաժողովի ընդունած որոշումը, որի դրույթներից առանձնացրել ենք հետևյալը'
1. Աշխարհի բնակչության խիստ կրճատում:
2.Կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների վերացում:
3. Լիարժեք մայրության վերացում, այսինքն' կինը չի կարող իր ժամանակը տրամադրել երեխաներին:
4. Սեքսուալ հակումների սանձարձակում, որը կավելացնի նորածինների և մանուկների թիվը: Դրա համար առաջին հերթին պետք է անվճար բաժանել հակաբեղմնավորիչներ և օրինականացնել արհեստական վիժեցումը (աբորտը):
5. Նպաստել միասեռականության տարածմանը, այսինքն' սեքս առանց երեխաների:
6. Քաջալերել երեխաների միջև սեքսուալ գործառույթը:
7. Ամրապնդել տղամարդկանց և կանանց 50/50 հարաբերությունը. բոլոր կանայք պարտադիր պետք է աշխատեն:
Բանախոսը նշեց, որ Գենդերի մասին օրենքի կիրառումը վտանգ է ներկայացնում պետությանը. «Այս օրենքը գործածվում է Եվրոպայում, մենք տեսնում ենք, թե ինչ կործանման է գնում նա: Այս ամենը սոդոմականություն է, որն ուզում են օրինականացնել»: Վարդան Հովհաննիսյանը նշեց' այս երևույթը կասեցնելու համար պետք է բողոքի ակցիաներ կազմակերպել: Դա կլինի զուտ ժողովրդական շարժում' ի պաշտպանություն մեր զավակներին այլասերումից:
Նա նաև ասաց. «Ես հավատում եմ, որ Հայաստանը դարձյալ լինելու է այն հույսի աղբյուրը, ուր աշխարհի համար լույս է ճառագելու: Հայաստանը դրախտի երկիր է, Նոյի երկիրը, առաջին քրիստոնեություն ընդունած երկիր է»:
Ըստ Վարդան Հովհաննիսյանի' պետք է չեղյալ հայտարարել օրենքը, այնուհետև ստեղծել օրենքների փաթեթ, որը կկանխի նման այլասերված օրենքների ընդունումը: