Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը պատրաստվում է թողարկել Եվրոպական Միության կազմից դուրս գալուն նվիրված մետաղադրամ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը պատրաստվում է թողարկել մետաղադրամ, որը նվիրված կլինի Եվրոպական Միության կազմից դուրս գալուն, հաղորդում է DW-ը։
«Խաղաղություն, բարեկեցություն եւ ընկերություն բոլոր ազգերի հետ» գրառմամբ 50 փենսին համարժեք մետաղադրամը պետք է շրջանառվի բրեքսիթի նոր նշանակված ամսաթվի օրերին՝ հոկտեմբերի 31-ին, գրում է կիրակի՝ օգոստոսի 11-ին, Sunday Telegraph թերթը։ Ամսաթիվը փորագրված կլինի հենց թղթադրամի վրա։ Բրիտանիայի նոր վարչապետը, որը ստանձնել է պաշտոնը հուլիսի սկզբին, մտադիր է դադարեցնել Մեծ Բրիտանիայի անդամությունը Եվրամիությունում սահմանված օրը՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին։ Մայքլ Գոուվը, որին Ջոնսոնը հանձնարարել է կառավարությունում համակարգել բրեքսիթը, հայտարարել է, որ Լոնդոնում կառավարությունը ելնում է նրանից, որ բրեքսիթի հարցով Թերեզա Մեյի ու Բրյուսելի միջեւ համաձայնագրում չի ստացվում փոփոխություններ կատարել։ Առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից դառնում է ամենահավանական սցենարը, եւ «մենք պետք է պատրաստ լինենք դրան», նշել է նա։
Ի սկզբանե Մեծ Բրիտանիան պատրաստվում էր դուրս գալ Եվրամիությունից մարտի 29-ին, սակայն այդ ժամանակ այդպես էլ որոշում չէր կայացրել բրեքսիթի առնչությամբ։ Ապրիլին ԵՄ 27 անդամ երկրները Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել էին տրամադրել Լոնդոնին ժամանակ մինչեւ հոկտեմբերի 31-ը։