Ավստրիացի մարզիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ նստելով սառույցով լցված կոնտեյներում (տեսանյութ)
Որքա՞ն ժամանակ է հնարավոր դիմանալ սառույցով լցված կոնտեյներում։ Մեկ, գուցե, երկու րոպե։ Ավստրիայից էքստրեմալ մարզիկ Յոզեֆ Քոբերլը կարողացել է պատասխանել այդ հարցին սեփական տեսանելի օրինակով․ նա դիմացել է սառույցի մեջ ավելի քան երկու ժամ, հաղորդում է CBS հեռուստաալիքը։
Նշվում է, որ ավելի քան երկու ժամ սառույցի մեջ նստած էքստրեմալը կրում էր միայն լողազգեստ։
Քոբերլն անցկացրել էր կոնտեյներում 2 ժամ, 8 րոպե եւ 47 վայրկյան, իսկ սառույցի հետ մարմնի ամբողջական կոնտակտը տեւել է 1 ժամ, 53 րոպե եւ 10 վայրկյան։
Այդկերպ ավստրիացի մարզիկը գերազանցել էր նախորդ ռեկորդը, որը 2014 թվականին սահմանել էր չինացի Յին Սոնգհաոն։