Զանգվածային ցույցեր Հոնկոնգում․ բախումների հետեւանքով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Հոնկոնգում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին Շամ Շույ Պո համայնքում ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ, հաղորդում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, ի պատասխան՝ ցուցարարները նետել են տարատեսակ առարկաներ իրավապահների ուղղությամբ։
Կիրակի հազարավոր ցուցարարներ լցրել են Հոնկոնգի փողոցները՝ արգելափակելով ճանապարհային երթեւեկությունը եւ պատրաստվելով ոստիկանության հետ հնարավոր առճակատման, հաղորդում է PA-ը։
Ցուցարարների մեծամասնությունը կրել է դիմակներ։ Մի քանիսի դեմքերը ծածկված են եղել սաղավարտներով։
Վիկտորիա նավահանգստի երկայնքով հավաքված ցուցարարները կրել են գազից պաշտպանող դիմակներ։ Մարդիկ հավաքվել էին նաեւ Կոուլուն քաղաք-ամրոցի ոստիկանության բաժանմունքի մոտ։
Ոստիկանների շրջանում եւս կան հակագազեր կրող մարդիկ։
Հոնկոնգում բողոքի ցույցերը շարունակվում են տասը շաբաթների ընթացքում։ Բնակիչները պահանջում են չեղարկել հանցագործներին Չինաստան արտահանձնելու մասին օրենքն ու քաղաքապետ Քերի Լամի հրաժարականը։