Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+210, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +21+25,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը` +26+29,
Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +18+20, ցերեկը՝ +31+33,
Արարատում գիշերը` +18+21, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +16+19, ցերեկը՝ +27+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+22,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +12+15, ցերեկը՝ +20+23 (հովիտներում` գիշերը` +16+20, ցերեկը՝ +28+32):