Ավստրալիայում հսկայական սուպերզբոսանավը մեծ արագությամբ մխրճվել է նավահանգստի մեջ
Համացանցում հայտնվել է էքստրեմալ տեսանյութ, որում երեւում է հսկայական սուպերզբոսանավի բախումը նավահանգստի հետ, հաղորդում է Daily Mail-ը։
Սարսափելի դեպքի ականատեսները խուճապահար փախուստի են դիմել վթարի հետեւանքներից խուսափելու համար, իսկ նավի անձնակազմը տախտակամածից բղավում էր՝ նախազգուշացնելով մարդկանց մոտեցող վտանգի մասին։
Դեպքը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Ինչպես նշում է պարբերականը, «Moatize» սուպերզբոսանավն ուղեւորվում էր դեպի նավահանգստի լողացող ռեստորանը։
Սուպերզբոսանավը պատրաստվում էր հանգրվանել նավահանգստում, երբ նավի շարժիչում ի հայտ էր եկել մեխանիկական անսարքություն։
Հայտնի է, որ ճանապարհին սուպերնավը բախվել է մի քանի նավերի հետ, սակայն տուժածներ, բարեբախտաբար չկան։