«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենին ազատ են արձակել 40 հազար լարի գրավի դիմաց
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Նիկ Գվարամիան գրավի դիմաց ազատ է արձակվել: Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային դատարանը: Գրավի գումարը կազմում է 40 հազար լարի, ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գրավի գումարը չվճարելու դեպքում դատախազությունն իրավունք ունի մեղադրյալի համար սահմանել ավելի խիստ կանխարգելիչ միջոց: Գվարամիին, որը մեղադրվում է հեռուստաընկերությանը դիտավորությամբ ֆինանսական վնաս պատճառելու մեջ, արգելվում է լքել երկիրը՝ առանց վերահսկիչ մարմնի թույլտվության:
Հետաքննության կարծիքով՝ Գվարամիի հասցրած վնասի չափը գերազանցում է 6,7 միլիոն լարին:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը «Ռուսթավի-2»-ի նախկին տնօրեն Գվարամիային մեղադրանք է առաջադրել :