Զիդանը Բեյլին հայտավորել է «Ռոմայի» դեմ խաղին (Տեսանյութ)
Մադրիդի «Ռեալը» մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի «Ռոմայի» հետ։
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտացուցակում ընդգրկել է 20 ֆուտբոլիստի, այդ թվում ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, որի տեղափոխությունն այլ ակումբ այժմ քիչ հավանական է։
Օգոստոսի 11-ին կայանալիք «Ռոմա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։