Չինաստանում «Լեկիմա» անունով սուպերթայֆունը խլել է 28 մարդու կյանք
Կիրակի Չինաստանի հարավում «Լեկիմա» սուպերթայֆունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի, եւս 20 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով պետական ԶԼՄ-ներին։
Չժեցզյան հարավային նահանգում թայֆունն առաջացրել էր սողանքներ, որոնք հրահրել էին քաոսային իրավիճակ․ չեղարկվել են հազարավոր չվերթներ եւ երկաթուղային ուղեւորություններ։
Նշվում է, որ տարերքը վնասել է ավելի քան 173 000 հեկտար բերք եւ 34 000 տուն Չժեցզյանում։ Տեղական իշխանությունները գնահատում են պատճառված վնասը 14.57 մլրդ յուանի չափով (2 մլրդ դոլար), հաղորդում է Սինհուան։
Փրկարարները շարունակում են աշխատել՝ տարհանելով մարդկանց իրենց տներից։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ սուպերթայֆունի հետևանքով Չինաստանում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ միլիոն տարհանվածների մասին։
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ «Լեկիմա» սուպերթայֆուն առնվազն 13 մարդ է արդեն մահացել :