Հնդկաստանում երիտասարդը զայրացել է, որ իրեն BMW են նվիրել Jaguar-ի փոխարեն և մեքենան խորտակել է գետի մեջ
Հնդկաստանում երիտասարդը զայրացել է, որ Jaguar-ի փոխարեն իրեն ծննդյան օրվա կապակցությամբ BMW են նվիրել և մեքենան խորտակել է գետի մեջ: Գետը մեքենան քշել տարել է մյուս ափ, երբ տղան մտափոխվել է և որոշել փրկել նոր մեքենան:
Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քմահաճ երիտասարդը խոշոր կալվածատիրոջ տղա է:
Նշենք, որ BMW մակնիշի մեքենան Հնդկաստանում արժե 3,5 մլն ռուփի (49 հազար դոլար), իսկ Jaguar-ը՝ 4-5 մլն ռուփի: