Իմ պապը և տատը այս եկեղեցում են մկրտվել. Կարո Փայլանը ահազանգում է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու մասին
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում բոլորի ուշադրությունն է հրավիրել իր ծննդավայր Մալաթաիայի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցուն սպառնացող վտանգին։
Կարո Փայլանը գրել է. «Իմ թաղամասի եկեղեցին։ Պապս եւ տատս այս եկեղեցում են մկրտվել։ Սակայն եկեղեցին 104 տարեկան է և շտապ վերանորոգման կարիք ունի...»։
Նշենք, որ Կարո Փայլանի շեշտած եկեղեցին գտնվում է Մալաթիայի Չավուշթեփե թաղամասում։ Նախկինում հենց Հրանտ Դինքն էր ցանկանում կազմակերպել եկեղեցու վերանորոգումը։
Ներկայում եկեղեցին ամրացված է կիսով չափ. Սակայն վերանորոգման աշխատանքները մի քանի տարի է կանգնած են։