Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում գրիզլի արջը հարձակվել է հեծանվորդի վրա
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում գրիզլի արջը հարձակվել է հեծանվորդի վրա, հաղորդում է Fox News-ը:
45-ամյա Քոլին Դոուլերն ընթացել է Վանկուվերից 185 մղոն հեռավորության վրա գտնվող արահետով, երբ նկատել է գրիզլի էգ արջին:
Կենդանին չափազանց մոտ է գտնվել, եւ տղամարդը փորձել է նրան քշել ձողով, սակայն արջը հարձակվել է Դոուլերի վրա՝ վնասելով որովայը, եւ նրան տարել է խորը փոսի մոտ: Սակայն Դոուլերը չի հանձնվել. նա գրպանից հանել է դանակն ու հարվածել արջի պարանոցին: Դրանից հետո արջը փախել է:
Տղամարդը գրեթե անգիտակից վիճակում նստել է հեծանիվը եւ հասել մինչեւ ճամբար, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Վանկուվերի հիվանդանոց: