Ղրղզստանի նախկին նախագահի զարմիկին հարցաքննության են կանչել
ՆԳՆ հարցաքննության են կանչվել Ալմազբեկ Ատամբաևի զարմիկը՝ Նուրբեկ Շարշենովը, և Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կունդուզ Աժիբեկովան, հայտնում է «Sputnik-Ղրղզստանը»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Շարշենովը և Աժիբեկովան հարցաքննվել են օգոստոսի 7-ի իրադարձությունների մինչդատական վարույթի շրջանակում:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ հարցաքննության էին կանչել նախկին նախագահի այլ կողմնակիցների, այդ թվում՝ Իրինա Կարամուշկինային, Կունդուզ Ժոլդուբաևային, ինչպես նաև Ատամբաևի որդուն՝ Սեյիթբեկին:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահ Ատամբաևի տանը հայտնաբերել է 11 միավոր հրազեն: