Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք է գտել
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանական հեղինակավոր մարզական հեռուստաընկերություններից մեկում՝ Sky Sports-ում աշխատանքի է անցել:
56-ամյա մասնագետը Sky Sports-ում կաշխատի որպես ֆուտբոլային փորձագետ:
Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ չի կարողանում ապրել առանց ֆուտբոլի և ցանկանում է վերսկսել մարզչական կարիերան:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին: