Ռիբերին հայտնվել է հոլանդական ակումբի թիրախում
Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնարկելիք մրցաշրջանում կարող է հանդես գալ հոլանդական ՊՍՎ-ի կազմում, հայտնում է Sport Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռիբերիին ՊՍՎ-ում ցանկանում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը, որը ժամանակին «Բավարիայում» եղել է Ռիբերիի խաղընկերը:
Ռիբերին «Բավարիայում» հանդես է եկել 2007-2019 թվականներին: Այժմ ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Ավելի վաղ 36-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել «Մոնակո»: