Ընդգծված աչքեր, մեղմ երանգի շուրթեր․ Էմմիի հմայիչ սելֆին
Երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Էմմին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր կադրեր է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Էմմին գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր ու մեղմ երանգի շուրթեր։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։