Հազվագյուտ խանգարում, որը ցանկացած պահի կարող է «գլխատել» 33 ամյա կնոջը
33-ամյա Ռեյչել Պիգիլիսը տառապում է հազվագյուտ խանգարումով, որը ցանկացած պահի կարող է «գլխատել» նրան:
The Daily Mail-ը հաղորդում է, որ կնոջ մոտ ատլանտո-աքսիալ անկայություն է ախտորոշվել՝ պաթոլոգիկ վիճակ, որը կապված է առաջին և երկրորդ պարանոցային ողերի անկայուն միացման հետ:
Սա հանգեցրել է ողնաշարի մասնակի խախտման և սպառնում է կաթվածի զարգացմամբ: Կյանքի համար վտանգավոր խախտումը կանխելու համար, որը կարող է ակնթարթորեն սպանել նրան, Ռեյչելը ստիպված է պարանոցային օրթեզ կրել:
«Ես մահվան և կաթվածի մշտական վախով եմ ապրում: Դժվար է նկարագրել այդ զգացումը: Ես համարյա չեմ քնում, տանը պառկած եմ հորիզոնական դիրքով», - պատմում է նա:
Ռեյչելն առողջական խնդիրներ չի ունեցել մինչև 2017-ի օգոստոս: Այնուհետ նրա մոտ հանկարծակի սկսվել է փխսում, քաշի կորուստ, գլխապտույտ:
Նա ացելել էր բազմաթիվ հետազոտություններ, սակայան ոչ ոք չի կարողացել նրան ճիշտ ախտորոշում տալ:
Միայն արտասահմանցի մասնագետների ներգրավմամբ հաջողվել է պարզել նրա բոլոր դժբախտությունների պատճառը:
Կնոջը կարող է վիրահատել աշխարհում միայն 3 բժիշկ և այժմ Ռեյչելի ընտանիքը պատրաստվում է հավաքել անհրաժեշտ 135 հազար ֆունտ սթերլինգը Իսպանիայում վիրահատության համար: