«Լեկիմա» սուպերթայֆուն առնվազն 13 մարդ է արդեն մահացել
Առնվազն 13 մարդ շաբաթ մահացել է այն բանից հետո, երբ «Լեկիմա» սուպերթայֆունը հասել է Շանհայի հարավային ափ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով չինական հեռուստատեսությանը:
Եվս 16 մարդ անհետ կորած է համարվում: Տարերքը Չժեցզյան նահանգում ոչնչացրել է ավելի քան 200 տուն և վնասել 3200 շենք:
Չինաստանի պետական հեռուսատեսությունը հաղորդում է, որ չեղարկվել է 2100 թռիչք:
Շանհայի իշխանությունները փակել են նաեւ երկաթուղային հաղորդակցությունը մինչեւ Պուդուն միջազգային օդանավակայան:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Չինաստանում տարերքի հետ կապված վտանգի նարնջագույն աստիճան է հայտարարվել: Հաղորդել էր նաև ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման մասին: