Քենիայի Հոմա Բեյ քաղաքում ընդհատվել է քաղաքային խորհրդի նիստը դահլիճում «աղտոտված օդի» պատճառով
Քենիայի Հոմա Բեյ քաղաքում ընդհատվել է քաղաքային խորհրդի նիստը դահլիճում «աղտոտված օդի» պատճառով, հաղորդում է Fox News-ը:
Տեղական օրենսդիր մարմնի անդամ Ջուլիուս Գայան ընդհատել է շուկայում կրպակների մասին դեբատները, քանի որ «ինչ-որ մեկը գազեր էր արձակել», իսկ ներկաները հրաժարվել էին գտնվել դահլիճում տհաճ հոտի պատճառով:
«Մեծարգո խոսնակ, մեզնից մեկն աղտոտել է օդը, եւ ես գիտեմ, թե ով»,-ասել է Գայան:
Ընդ որում՝ պաշտոնյան, որին Գայան մեղադրել էր ամոթալի արարքի մեջ, հերքել էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով. «Ես չէի կարող անել դա բոլոր գործընկերների ներկայությամբ»:
Միջադեպի հետեւանքով նիստի նախագահը կարգադրել էր ընդհատել այն եւ բերել օդի թարմեցուցիչ: