Ամերիկացի ֆերմերի ավտոտնակում հայտնաբերվել են ավելի քան 200 հազվագյուտ մեքենաներ (Տեսանյութեր և լուսանկարներ)
Ամերիկացի ֆերմերի ավտոտնակում հայտնաբերվել են ավելի քան 200 հազվագյուտ մեքենաներ:
Մինեսոտա նահանգի Ուիթոն քաղաքից ֆերմեր Ջեյմս Գրեմը մահացել է 88 տարեկանում: Նա ամուսնացած չէր և չուներ ժառանգներ, որոնց նա կարող էր ժառանգել շուրջ երկու հարյուր հազվագյուտ ավտոմեքենաների իր եզակի հավաքածուն: Բոլոր այդ մեքենաները կվաճառվեն Vanderbrink Auctions աճուրդի շրջանակում, գրում է Autocentre.ua կայքը:
Մի շարք այլ մեքենաների հետ մեկտեղ հավաքածուն ներառում է ամերիկյան դասական ավտոմեքենաներ, ինչպիսիք են 1958 թվականի արտադրության Edsel Pacer-ը, 1954 թվականի Packard 200-ը, Studebaker Champion-ը, Ford F-3-ը, 1954 թվականի արտադրության Pontiac Chieftain-ը, ինչպես նաեւ American Motors Corporation (AMC)-ից Rambler սեդանը:
Ջեյմս Գրեմի սիրելի ավտոմեքենան 1939 թվականի արտադրության հին երկդռնանի «Ֆորդ»-ն է, որը դեռեւս անցած դարում նա սեփական ձեռքերով վերածել էր կաբրիոլետի: Հենց այդ մեքենան էլ ֆերմերի հավաքածուի առաջին նմուշն էր դարձել: Իր ամբողջ կյանքի ընթացքում Գրեմին հաջողվել էր հավաքել ավելի քան 500 մեքենաներ, սակայն դրանցից ոչ բոլորն են պահպանվել ներկայումս: