Քրդերի կողմից լցանավի գնդակոծման տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)
Սիրիայի դեմոկրատական ուժեր (SDF) կազմակերպության քուրդ ապստամբները, որոնց աջակցում է ԱՄՆ-ը, նավի վրա հարձակման տեսանյութ են հրապարակել, որը ենթադրաբար նավթ էր տեղափոխում սիրիական իշխանությունների հրահանգով: Տեսանյութը հրապարակել է Al-Masdar News-ը:
Ինչպես նշվում է, հարձակումը տեղի է ունեցել Եփրատ գետից արևելք: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ կրակ բացում գետով հեռավորության վրա ընթացող նավի ուղղությամբ: Նավից ծուխ է բարձրանում, նրանք շարունակում են գնդակոծել այն: