Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել մասսայական հոսանքազրկում
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել մասսայական հոսանքազրկում, հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է լրատվականը, Մեծ Բրիտանիան հայտնվել էր քաոսում բլեքաութի պատճառով. չկար էլեկտրականություն Լոնդոնում, Միացյալ Թագավորության հարավ-արեւելքում եւ հյուսիս-արեւմուտքում:
Մասսայական հոսանքազրկումը կաթվածահար էր արել երթեւեկությունը, դադարել էին աշխատել գնացքները, մետրոն եւ օդանավակայանները:
Հարվածի տակ էին հայտնվել ինչպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը, այնպես էլ Նյուքասլ, Քեմբրիջ, Պետերբուրգ եւ Դուվր քաղաքները:
Հետաքննությունը պարզել էր, որ բլեքաութը տեղի էր ունեցել երկու գեներատորների հետ կապված խնդիրների հետեւանքով: Բարեբախտաբար, խնդիրն արդեն լուծվել է: