Մկրտիչ Արզումանյանի զվարճալի կերպարը
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է զվարճալի կերպարում։ Հումորիստը ակնոցով է, կրում է ծիծաղելի հագուստ, իսկ ձեռքերում հեռախոս ու շան կեր է։ Կադրին կից հումորիստ-դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Այլո , Քայլո»։ Հրապարակմանը կից դերասանի երկրպագուները նույնպես արձագանքել են՝ թողնելով իրենց ոչ պակաս հումորային մեկնաբանությունները։