Բահամյան կղզիների մոտ օվկիանոս ընկած 3 մարդու է փրել ձկնորսների խումբը
Ձկնորսների խումբը փրկել է Բահամյան կղզիների մոտ օվկիանոս ընկած գերթեթեւ ինքնաթիռից 3 մարդու, հաղորդում է Fox News-ը:
Միաշարժիչ Piper PA-34 ինքնաթիռը՝ օդաչուի եւ երկու ուղեւորների հետ հինգշաբթի ընկել է Ատլանտյան օվկիանոս՝ Բիմինի կղզուց 20 մղոն հեռավորության վրա:
Ոստիկանությունը հայտնել է, որ ինքնաթիռն ուղեւորվում էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ:
Ինքնաթիռում գտնվողները շոկային վիճակում են եղել եւ փորձել են օգնության կանչել առափնյա պահակախմբին, սակայն ձկնորսներն ավելի շուտ են հասել:
Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի տուժել: Հեռուստաալիքը, ոստիկանությանը վկայակոչելով հաղորդում է, որ փրկվածների թվում 80-ամյա տղամարդ կա, որը թերեւս, փրկվածներից ամենաուժեղն է եղել: