Տղամարդը խցանվել է քարերի արանքում և 4 օր անցկացրել է առանց հաց ու ջրի
Կամբոջայի բնակիչ 28-ամյա Սում Բորան մի քանի օր անցկացրել է քարե ծուղակում:
Օգոստոսի 4-ին տղամարդը ուղևորվել է քարանձավ՝ գուանո (չղջիկների ծերտ) որոնելու, որն օգտագործվում է որպես պարարտանյութ: Սայթաքելով՝ Սումն ընկել է երկու քարերի ճեղքի մեջ և խցանվել: Ընտանիքը տագնապ է հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել, սակայն Սումին գտնել հաջողվել է արտակարգ պատահարից հետո միայն երրորդ օրը:
Ժամանած փրկարարները 10 ժամ հետո նոր կարողացել են նրան հանել քարե գերությունից: Դրա համար նրանք ստիպված էին ոչնչացնել ժայռի մի կտորը:
Տղամարդուն հոսպիտալացրել են, նրա առողջական վիճակի մասին ոչ մի բան չի հաղորդվում: