Նեյմարի հայրը խոսել է որդու ապագայի մասին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի հայրը՝ Նեյմար ավագը, խոսել է որդու շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ Նեյմար ավագը խուսափել է որոշակի պատասխան տալ այն հարցին՝ որդին «Բարսելոնա» է տեղափոխվելու, թե Մադրիդի «Ռեալ»:
«Նեյմարն իրեն երջանիկ կզգա միայն այն դեպքում, երբ նորից սկսի հաճույք ստանալ ֆուտբոլից: Կյանքն ու ֆուտբոլը սովորեցրել են նրան, թե ինչպես պետք է հաղթահարել դժվարությունները: Ես հպարտանում եմ, երբ տեսնում եմ Նեյմարի խաղը: Նա շուտով կվերադառնա»,- ասել է բրազիլացի հարձակվողի հայրը:
Այժմ Նեյմարի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի հետ բանակցում են «Բարսելոնան» ու «Ռեալը»: