Ատամբաևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ղրղզստանի ՆԳՆ հարցաքնության են կանչել Ատամբաևի որդուն
Ղրղզստանի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի որդուն` Սեյիթբեկին, կանչել են ՆԳՆ հարցաքննության, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:
«Որքանով ինձ հայտնի է՝ նա հենց հիմա հարցաքննության է: Կոնկրետ որ գործով են նրան հարցաքննում՝ ես ճշգրիտ չգիտեմ», - ասել է փաստաբանը:
Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևը հինգշաբթի երեկոյան հանձնվել էր ուժայինններին: Նրա ձերբակալման հաջորդ օրը սկսվել էին կալանավորումներ և հարցաքննության էին հրավիրվել նրա մտերիմ կողմնակիցները, որոնց թվում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովն է, Ատամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևը, պատգամավորներ Իրինա Կարամուշկինան և Ասել Կոդուրանովան:
Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Ատամբաևի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Ատամբաևի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:
Ատամբաևի կողմնակիցները պատանդ էին վերցրել 6 հատուկ ջոկատայինների: Երեկ վերսկսվել էին բախումները կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև: Տուժածների թիվը հասել է 98-ի: Մեկ հատուկ ջոկատային մահացել է: