Հայ ֆանատները ողջունել են «Միլանի» նախկին ֆուտբոլիստին (Տեսանյութ)
Անգլիական «Վուլվերհեմփթոնը» ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հայ ֆանատները ողջունում «Վուլվերհեմփթոնի» նորեկ, «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կուտրոնին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Անգլիայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» հետ։ 4։0 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը։