Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ուղերձով միացել է #դեմեմբռնությանը կոչին․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ
Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը
նվիրված ծրագրի շրջանակում հրապարակվել է #դեմեմբռնությանը կոչով տեսանյութ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։
Նրա մասնակցությամբ վահանակներ են տեղադրվել նաև Երևան քաղաքի կանգառներում։
Վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։