Հռոմում սպանել են «Լացիոյի» ֆանատների առաջնորդին
Հռոմի «Լացիոյի» ֆանատների շարժման առաջնորդ Ֆաբրիցիո Պիսկիտելիին սպանել են Իտալիայի մայրաքաղաքում, հաղորդում է Ruptly-ն։
Պիսկիտելիին սպանել են հրազենից արձակած կրակոցով։ Անցորդները նկատել են սպանության վայրից հեռացող դիմակավորված տղամարդու։
Նշվում է, որ Պիսկիտելին կապ է ունեցել թմրանյութերի անօրինական վաճառքի հետ։
Տեսանյութն՝ այստեղ: