Նոր սենսացիա ռուսական շոուբիզնեսում. Ֆադեևը խզել է Նարգիզի հետ պայմանագիրն ու նրան արգելել կատարել իր երգերը
Երգչուհի Նարգիզը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ հուլիսի կեսերին պաշտոնական նամակ է ստացել Մաքսիմ Ֆադեևի MALFA պրոդյուսերական կենտրոնից, որով իրեն ծանուցել են իր հետ կնքված պայմանագիրը խզելու մասին։ Իսկ այսօր երգչուհին իր համերգների կազմակերպիչներից իմացել է, որ բոլոր ելույթները չեղարկվում են։ Ռուսաստանի քաղաքներում նրա շրջագայությունը, որը ծրագրվում էր օգոստոսին, խափանվել է։
«Իրավիճակը բացատրելու մասին իմ դիմումը, որն ուղղված էր անմիջապես Մաքսիմ Ֆադեևին և MALFA ընկերությանը, արհամարհվել է»,- գրել է Նարգիզը։ Նա հավելել է, որ Վորոնեժում և Ռոստով նա Դոնուում համերգների կազմակերպիչներից իմացել է, որ դրանք չեղարկվում են, քանի որ իբրև երգչուհին չի ցանկացել ելույթ ունենալ։
Իրավիճակը մեկնաբանելու արտիստի խնդրանքն արհամարհվել է։ Նարգիզի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ. այս տարվա մայիսին նրա ամերիկյան շրջագայութունը չի կայացել Ֆադեևի ապրանքանիշի ղեկավարության ու ներկայացուցիչների մեղքով։