Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել «Լեկիմա» սուպերթայֆունի պատճառով
Չինաստանում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել երկրի արևելյան ափերին «Լեկիմա» թայֆունի մոտենալու պատճառով, որը նախօրեին գիշերը ուժգնացել է մինչև սուպերթայֆուն: Համապատասխան իրազեկումը հինգշաբթի հրապարակել է Չինաստանի Կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը:
Այս սեզոնին 9-րդ արևադարձային ցիկլոնի կենտրոնական հատվածում քամու արագությունը ներկայումս կազմում է շուրջ 187 կմ/ժամ: Սուպերթայֆունի էպիկենտրոնը գտնվում է արևելյան Չժեցզյան նահանգի Սյանշան գավառից մոտ 880 կմ հարավ-արևելք: Արևադարձային ցիկլոնը շարժվում է շուրջ 15 կմ/ժամ արագությամբ՝ հյուսիսարեւմտյան ուղղությամբ, և սպասվում է, որ օգոստոսի 10-ին կհասնի Չժեցզյանի առափնյա շրջաններին:
Արևադարձային ցիկլոնը, դատելով դրա շարժման հետագծից, կհասնի նաև Շանհայ, որի որոշ շրջաններում քամու ուժգնացումը կհասնի մինչև 162 կմ/ժամի:
Ներկայումս տեղական իշխանությունները անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ են ընդունում տարերքի հարվածի պոտենցիալ վնասը նվազեցնելու նպատակով: Ծովում գտնվող նավերին հանձնարարվել է խուսափել վտանգավոր շրջաններից և պատսպարվել նավահանգիստներում:
Շենցզյավան նավահանգստում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ առաջիկա հանգստյան օրերին դադարեցվել են լաստանավային փոխադրումները տեղի զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Շենսի կղզի: Պոտենցիալ վտանգավոր շրջաններում երերուն կառուցվածքների ամրապնդման աշխատանքներ են կատարվում, հանձնարարվել է նաև բաց տաածքում զանգվածային միջոցառումներ չանցկացնել:
Ամբողջ Չինաստանում գործում է կապույտ, դեղին, նարնջագույն և կարմիր գույներով նշվող 4 մակարդակից կազմված տարբեր տարերային աղետների վտանգավորության մասին բնակչության իրազեկման համակարգ: