Վթար՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. զոհվել է 2 քաղաքացի (Լուսանկարներ)
Օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետեւանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 80 մետր գլորվել ձորը:
Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները եւ ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:
Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) եւ ուղեւոր Էլխան Հովսեփյանը:
Փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են սկսել իրականացնել դիերը ձորից հանելու համար: