Ինգուշեթիայում բժիշկները ստիպված են եղել մասնակի անդամահատել խոշտանգված աղջկա ձեռքը
Ինգուշեթիայում բժիշկները մասնակիորեն անդամահատել են ծեծի ենթարկված աղջկա ձեռքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր տեղի է ունեցել աղջկա աջ ձեռքի վիրահատական բուժումը, այն մասնակիորեն անդամահատվել է, ներառյալ դաստակն ու նախաբազուկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բժիշկները փորձում են պահել արմունկը: Բուժկենտրոնի տնօրենի խոսքով՝ ձախ ձեռքի անդամահատման սպառնալիք չկա, այրվածքները լիովին բուժվել են:
2012թ. ծնված երեխան հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 4-ին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հուլիսի 6-ին Մագասի շրջանային դատարանը 2 ամսով ձերբակալել էր երեխայի մորաքրոջը: ՔԿ տվյալների համաձայն՝ աղջկան դաստիարակել են նրա ընտանիքում առանց փաստաթղթերի ձեւակերպման, այդ թվում՝ առանց խնամակալության հաստատման: