Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս...

Այդ կերպ Սահմանադրությանը կարող են վերաբերվել միայն սկսնակ քաղաքական գործիչները. Դավիթ Հարությունյան

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կառավարության նախաձեռնության և Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am–ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։

- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների նպատակով հատուկ խումբ ձևավորելու կառավարության նախաձեռնության մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նպատակի պետք է ծառայի այն։ Ներկայումս երկրի հիմնադիր փաստաթուղթը վերափոխելու հրատապ անհրաժետություն տեսնու՞մ եք։

- Սահմանադրության վերափոխումը ենթադրում է քաղաքական հստակ խնդիրներ։ Եթե որևէ մեկը նշում է գործընթացի մասին, հայտարարում, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, սակայն չի նշում, թե ինչ խնդիրներ պետք է լուծի այդ աշխատանքային խումբը, ապա դժվար է որևէ մեկնաբանություն տալ։ Իմ խորին համոզմամբ՝ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, գործող Սահմանադրությունը համապատասխանում է հասարակական հարաբերությունների զարգացման այն աստիճանին, որ մենք այսօր ունենք, Սահմանադրությունն ունի առաջադեմ բազմաթիվ մոտեցումներ, և դրանք պետք է կյանքի կոչվեն։ Երբ պարզվի, որ այդ Սահմանադրությունը մեզ տանում է դեպի փակուղի կամ դանդաղեցնում է երկրի զարգացումը, ապա այդ փուլում անհրաժեշտ է մտածել Սահմանադրական բարեփոխումների մասին։ Ես այս պահին որևէ հիմք չեմ տեսնում նման փոփոխությունների։ Չկա մի փաստաթուղթ, որը հնարավոր չէ բարելավել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է օրը մեջ փոխենք Սահմանադրությունը։

- Կարծիքներ կան, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը կորցրել է լեգիտիմությունը, արդյոք ներկայումս երկրում առկա՞ է սահմանադրական ճգնաժամ։

- Երկրում Սահմանադրական ճգնաժամի խնդիր ամենևին չեմ տեսնում, ես տեսնում եմ փորձեր՝ մեկնաբանելու գոյություն չունեցող Սահմանադրական ճգնաժամը։

- ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը վերջերս հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման երկու ճանապարհ կա. կամ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, կամ իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների: Որքանո՞վ է ողջամիտ երկրի մայր օրենքի փոփոխությունների անհրաժեշտությունը անձով պայմանավորելը։

- Կարծում եմ՝ դա անհեթեթ մոտեցում է, և այդ կերպ վերաբերվել Սահմանադրությանը կարող են միայն սկսնակ քաղաքական գործիչները, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է քաղաքականությունը, կամ դա արվում է մեկ նպատակով, որպեսզի դատական իշխանությունը դե ֆակտո ենթարկվի գործադիր իշխանությանը, ինչը անթույլատրելի և խիստ վտանգավոր մոտեցում է։

Մեր երկրում որևէ սահմանադրական ճգնաժամ առկա չէ։ Սահմանադրության այն մեկնաբանությունները, որ հնչեցվել են Ազգային ժողովում, որևէ քննադատության չեն դիմանում։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեկը կարող է մի անհիմն, անհեթեթ միտք արտաբերել և ամբողջ հանրությունը սկսում է այդ միտքը քննարկել, լուրջ մարդկանցից կարծիքներ հարցնել։ Սահմանադրական ճգնաժամի հարցը արհեստականորեն բերվեց օրակարգ, նպատակը զուտ քաղաքական էր՝ դատական իշխանությանը ենթարկեցնել գործադիր իշխանությանը։

- Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին առաջին անգամ խոսել է նախորդ տարվա օգոստոսի 17–ին, երբ խորհրդարանը դեռ չէր ցրվել։ Փոփոխությունների իմաստն ըստ նրա՝ այն էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ ԱԺ–ում բացարձակ մեծամասնություն ստացած ուժի համար ներկայումս որքանո՞վ է այս հարցը էական։

- Սահմանադրությունը չի փոխվում զուտ իրավիճակի համար։ Այն տարածված մեկնաբանությունը, թե 2015–ին Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի այն լինի Սերժ Սարգսյանի հագով կարված, ցանկացած լուրջ քննարկման ժամանակ կարելի է հերքել։ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրությունը կարել պետք չէր։ Ենթադրությունը, որ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ, ապա նախորդ Սահմանադրությամբ ևս նա կարող էր դառնալ վարչապետ։ Գործող Սահմանադրությունը ժողովրդավարության առումով լուրջ քայլ է առաջ։ Ի դեպ՝ վերջին իրադարձությունները որոնք չէին կանխատեսվում, այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ այս Սահմանադրությունը կարողանում է ապահովել երկրի կայուն զարգացումն առաջ, այնպես որ Սահմանադրությունը փոխել ինչ–որ մի քաղաքական նպատակով, օրինակ նրա համար, որ խորհրդարանը կարողանա ինքնալուծարվել և այլն, դրանք արհեստական հարցադրումներ են։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին վարչապետը խոսեց մինչև ԱԺ ընտրությունները, իսկ ընտրություններից հետո այլևս չխոսեց այդ մասին։ Ես պատրաստ եմ խոսել Սահմանադրական փոփոխությունների մասին, երբ որևէ մեկը հիմնավորի, որ Սահմանադրության մեջ առկա են այնպիսի դրույթներ, որոնք թույլ չեն տալիս, որ երկիրը զարգանա։

- Վերջին մեկ տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկությամբ հանդես է եկել նաև Հայ ազգային կոնգրեսը՝ առաջարկելով վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին: Հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը ՀԱԿ–ի առաջարկի տրամաբանական շարունակությունն է։

- Կառավարման համակարգը փոփոխելու համար Սահմանադրական փոփոխություններ իրականացնելը ծայրահեղ վտանգավոր է և այն մեզ կարող է տանել փակուղի։ Ժամանակին, կիսանախագահական համակարգի պայմաններում, մենք չենք առերեսվել վտանգների մի պատճառով, քանի որ երկրի նախագահն ու քաղաքական մեծամասնությունն ունեցել են նույն քաղաքական վեկտորը։ Մի պահ պատկերացնենք, որ մենք դարձյալ կիսանախագահական հանրապետություն ունենք, ընտրվել է ԱԺ, որտեղ մեծամասնություն է «Իմ քայլը» , իսկ ՀՀ նախագահը, ենթադրենք, ՀՀԿ–ի ընտրված թեկնածուն է, պատկերացրեք իրավիճակ, երբ առաջնային մանդատ ունեցող երկու ուժեր ունեն տարբեր քաղաքական վեկտորներ, և առաջանում է պատերազմական իրավիճակ։ Հանրապետության նախագահը պետք է ղեկավարի ամբողջ գործընթացը, ռազմական պրոցեսը և միաժամանակ Ազգային ժողովը, որը պետք է ապահովի այդ պրոցեսը, ունի բացարձակապես այլ քաղաքական վեկտոր։ Նման իրավիճակում երկիրը կարող է հայտնվել կաթվածահար վիճակում և շատ լավ է, որ տարիներ շարունակ մեզ հաջողվել է ապահովել և իրավիճակի զարգացումը, և խուսափել նմանատիպ գործընթացներից։ Դա էր պատճառը, որ մենք 2015–ին ձեռնամուխ եղանք Սահմանադրական փոփոխությունների։

 

Թագուհի Մելքոնյան

դիտվել է 553 անգամ
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan