Ֆիզիկական անձինք ԵՏՄ սահմաններին պարտավոր կլինեն հաստատել 100 հազար դոլարից սկսած գումարների ծագումը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հայտարարությունը
ԵՏՄ սահմանների մաքսակետերում ֆիզիկական անձինք պարտավոր կլինեն հաստատել իրենց հայտարարագրերում կանխիկ գումարի և դրամական գործիքների ծագումը, եթե միջոցների ընդհանուր գումարը գերազանցի 100 հազար դոլարը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան համապատասխան որոշումն ընդունել է օգոստոսի 6-ին:
«ԵՏՀ կոլեգիան հաստատել է, որ ֆիզիկական անձանց կողմից կանխիկ գումարի եւ դրամական գործիքների մաքսային հայտարարագրման ժամանակ ընդհանուր 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի գերազանցման ժամանակ հարկավոր է փաստաթղթեր ներկայացնել դրանց ծագման հաստատման մասին», - ասվում է ԵՏՀ հայտարարությունում:
ԵՏՀ ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» պարզաբանել են, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 180 օրացույցային օր հետո:
Փետրվարի վերջին ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը հայտնել էր, որ նման միջոցի ներդնումը ուղղված է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի №32 «Կանխիկի առաքիչներ» հանձնարարականի իրականացմանը:
№32 հանձնարարականը մշակվել է երկրների կողմից կանխիկ գումարի եւ շրջանառության գործիքների ֆիզիկական անդրսահմանային տեղափոխման հայտնաբերման միջոցների ապահովման, ինչպես նաեւ իրավական լիազորություններով այդ միջոցների կասեցման համար, եթե դրանց հետ կապված կասկածներ կան ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման վերաբերյալ: