Twitter- ը հաղորդել է առանց թույլտվության անձնական տվյալների օգտագործման մասին
Twitter ընկերությունը հաղորդել է, որ սոցիալական ցանցի կարգավորումներում առկա խնդիրների պատճառով կարող էր առանց թույլտվության օգտատերերի անձնական տվյալներն օգտագործել անհատականացված գովազդի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընկերությունը տեղեկացնում է, որ վերջերս խնդիրներ է հայտնաբերել հավելվածում, ինչի պատճառով օգտատիրոջ կողմից ընտրված կարգավորումները պատշաճ ձեւով չեն աշխատել:
«Եթե դուք սեղմել կամ դիտել եք բջջային հավելվածի համար գովազդը եւ հետագայում փոխգործակցել բջջային հավելվածի հետ 2018 թվականի մայիսից, մենք կարող էինք կիսվել որոշ տվյալներով(օրինակ երկրի կոդով, տեղեկատվությամբ այն մասին օգտվել եք արդյոք դուք հավելվածից եւ երբ, հավելվածի մնասին տեղեկատվությամբ եւ այլն...) հուսալի գործընկերների հետ...գովազդի ոլորտի, անգամ եթե դուք դրա թույլտվությունը չեք տվել», - հայտարարությունում նշում է ընկերությունը:
Վերջինս նաեւ հայտնել է, որ «կարող էր գովազդ ցուցադրել ձեր օգտագործած սարքերի մասին մեր կողմից արված եզրակացությունների հիման վրա, անգամ եթե դուք դրա թույլտվությունը չեք տվել»:
Նշվում է, որ ընկերությունը այդ խնդիրները շտկել է օգոստոսի 5-ին, սակայն դեռ պարզ չէ, թե որքան օգտատերերի վրա է դա անդրադարձել:
«Մենք գիտենք, որ դուք կցանկանաք իմանալ, արդյոք դա անդրադարձել է ձեզ վրա եւ որքան մարդ է ընդհանուր ընդգրկվել: Մենք դեռեւս իրականացնում ենք մեր հետաքննությունը, որպեսզի հասկանանք, թե ում վրա կարող էր դա ազդել», - նշվում է հաղորդագրությունում: